ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 20-ին, ժամը 02։03-ին ահազանգ է ստացել, որ Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի տներից մեկի բակում այրվում է ավտոմեքենա։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայանած «Lada» մակնիշի ավտոմեքենայում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:21-ին, մարվել՝ 02:55-ին: Այրվել է ավտոմեքենան։