Հայտնի է, թե կուսակցությունները և դաշինքները որ համարների ներքո կմասնակցեն Երևանի ավագանու ընտրություններին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվեց Երևանի ավագանու ընտրությունների համար գրանցված կուսակցություններին, դաշինքին հերթական համարներ տրամադրելու հարցը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԿԸՀ նիստում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի հերթական համարներ տրամադրելու մասին հարցի քննարկմանն անցկացվեց վիճակահանություն, քաղաքական ուժերի լիազոր ներկայացուցիչները վիճակահանության ըմթացքում վերցրին համարները: Համարները փոփոխման ենթակա չեն:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները՝ ըստ համարների.
«Ուժը հայրենյաց» կուսակցություն – 5-րդ համար
«Հանրային ձայն» կուսակցություն – 1-ն համար
«Արդար Հայաստան» կուսակցություն – 3-րդ համար
«Հայաստանի եվրոպական» կուսակցություն-6-րդ համար
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն-12-րդ համար
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն- 8-րդ համար
«Ազգային առաջընթաց» կուսակցություն – 7-րդ համար
«Ապրելու երկիր» կուսակցություն- 13-րդ համար
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- 2-րդ համար
«Միացյալ Հայաստան» կուսակցություն- 10-րդ համար
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք -14-րդ համար
«Հաղթանակ» կուսակցություն- 4-րդ համար
«Հանրապետություն» կուսակցություն- 9-րդ համար
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն -11-րդ համար