Արցախի նախագահը հանդիպել է ՊԲ հրամկազմի հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 18-ին հանդիպել է Արցախի պաշտպանության բանակի հրամկազմի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են Արցախի Հանրապետության պաշտպանունակությանը վերաբերող հարցեր: Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կամո Վարդանյանը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը:
Արայիկ Հարությունյանը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք վերաբերում էին լիակատար պաշարման պայմաններում Արցախի բնակչության անվտանգության ապահովմանը:
Կարդացեք հոդվածը` Русский