Հասարակական

Ադրբեջանական զինուժը հրաձգային զենքից կրակ է բացել Մյուրիշենի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ. Արցախի ՊՆ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանական զինուժը հրաձգային զենքից կրակ է բացել Մյուրիշենի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ. Արցախի ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինուժը օգոստոսի 18- ին ժամը 09:20-ի սահմաններում Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Մյուրիշեն համայնքի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Արցախի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից;

«Ակնհայտ է, որ հետևողականորեն խոչընդոտելով գյուղատնտեսակսն աշխատանքները, ադրբեջանական կողմը նպատակ ունի էլ ավելի խորացնել շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 17- ին ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում 2 անգամ՝ տարբեր ժամերի, հրաձգային զենքից կրակ է բացել Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում