Հասարակական

Արցախի ԱԺ նախագահն ու ԱԽ քարտուղարը քննարկել են անվտանգության իրավիճակին առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Արցախի ԱԺ նախագահն ու ԱԽ քարտուղարը քննարկել են անվտանգության իրավիճակին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահն օգոստոսի 17-ին ընդունել է Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, կողմերը քննարկել են հանրապետությունում առկա խնդիրները, այդ թվում՝ անվտանգության իրավիճակին առնչվող հարցեր:

Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել կազմակերպչական աշխատանքների թերացման և արտախորհրդարանական որոշ ուժերի անհեռատես ու պետական անվտանգությանը վնաս հասցնող քայլերին։

Դավիթ Իշխանյանը կարևորել է հրատապ հարցերի օրակարգով ԱԽ նիստ հրավիրելու անհրաժեշտության մասին:

Մեկնարկած հանդիպումների շարքը, ըստ ԱԺ նախագահի, նպատակ է հետապնդում վերականգնելու միջհամագործակցային կապը օրենսդիր, գործադիր և դատական մարմինների, ինչպես նաև հանրապետությունում գործող տարբեր կառույցների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում