Հասարակական

Երկաթուղին մեր տրանսպորտային ենթակառուցվածքներում բավական մեծ դերակատարում ունի․ Գնել Սանոսյան

2 րոպեի ընթերցում

Երկաթուղին մեր տրանսպորտային ենթակառուցվածքներում բավական մեծ դերակատարում ունի․ Գնել Սանոսյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վյաչեսլավ Պավլովսկու գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ հայտնել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

«Ողջունել եմ հյուրերին, կարևորել ընկերության հետ առկա համագործակցությունը․ «Երկաթուղին մեր տրանսպորտային ենթակառուցվածքներում բավական մեծ դերակատարում ունի։ Մենք պետք է համատեղ փորձենք աշխատել, որպեսզի եղած համակարգն ավելի բարելավենք՝ դարձնելով ավելի արդյունավետ և եկամտաբեր։ Հատկապես պետք է աշխատանք տանել ուղևորափոխադրումների հոսքի ավելացման ուղղությամբ»,-ասել եմ հանդիպման ժամանակ։

Վյաչեսլավ Պավլովսկին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և բարձր է գանահատել ՏԿԵ նախարարության հետ փոխգործակցությունը։

Հանդիպման ժամանակ քննարկել ենք կոնցեսիոն գույքի գույքագրման, ապագա ներդրումային ծրագրին վերաբերող, ինչպես նաև երկկողմ կարևորություն ունեցող մի շարք հարցեր»,- գրել է նախարարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում