Հասարակական

Լոռու մարզի Դսեղ գյուղում մոտ 150 հակ անասնակեր է այրվել

1 րոպեի ընթերցում

Լոռու մարզի Դսեղ գյուղում մոտ 150 հակ անասնակեր է այրվել

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 15-ին, ժամը 15:28-ին ահազանգ է ստացել, որ Դսեղ գյուղի 14-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 17։17-ին, մարվել՝ 17։38-ին։ Այրվել է մոտ 150 հակ անասնակեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում