Հայաստանի համար Իրանը եղել և մնում է առանձնահատուկ գործընկեր, որը նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Ալեն Սիմոնյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը շնորհավորել է դեսպանին առաքելության ստանձնման առթիվ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն:

Այնուհետեւ Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել նախօրեին Իրանի Շիրազ քաղաքում ահաբեկչության զոհ դարձած մարդկանց հարազատներին եւ մտերիմներին, Իրանի ամբողջ ժողովրդին՝ շեշտելով, որ ահաբեկչության դեմ համատեղ պայքարը պետք է առաջնային նպատակներից մեկը լինի:

Ի պատասխան՝ դեսպանը նշել է, որ ահաբեկչությունն ազգություն ու սահմաններ չունի, եւ Հայաստանի ու Իրանի բարեկամության հիմքում է նաեւ ահաբեկչական ակտերին անմիջապես դատապարտողական արձագանք տալը: Նա նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին շնորհավորանքի համար՝ ընդգծելով, որ դիվանագետի աշխատանքի ձախողումը վտանգում է ամբողջ երկիրը եւ մեծ հույս ունի, որ բարեկամ Հայաստանում իր առաքելությունը կպսակվի հաջողությամբ:

ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր ջանքերը կներդնի երկկողմ բարեկամական հարաբերությունների ամրապնդման ու խորացման համար:

Կողմերը քննարկել են միջխորհրդարանական հարաբերությունների կարեւորությունը՝ շեշտը դնելով օրենսդրական փոխգործունեության եւ ծագող հարցերին օպերատիվ լուծումներ տալու խորհրդարանական հնարավորությունների վրա:

Առանձնակի կարեւորվել է հայ-իրանական բարեկամական միջխորհրդարանական համագործակցությունը, որի շարունակական զարգացման գործում մեծ դերակատարում ունեն փոխադարձ այցերը:

ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ ջերմորեն է հիշում նախորդ տարի Թեհրան կատարած արդյունավետ պաշտոնական այցը՝ նշելով, որ սպասում է Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի պատասխան այցին: ԱԺ խոսնակը նշել է, որ Հայաստանի համար Իրանը եղել եւ մինչ օրս մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը:

Ալեն Սիմոնյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել Լաչինի միջանցքի արգելափակմանը եւ դրա հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր ճգնաժամին՝ ընդգծելով արգելափակման անհապաղ վերացման անհրաժեշտությունը: Նա շեշտել է, որ հայկական կողմի ջանքերն ուղղված են Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը, որը շահեկան կլինի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար:

Հայերեն فارسی Français Русский

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին