Հասարակական

Ջրափրկարարները ջրից դուրս են բերել և Սևանի ափ մոտեցրել ՌԴ չորս քաղաքացու

1 րոպեի ընթերցում

Ջրափրկարարները ջրից դուրս են բերել և Սևանի ափ մոտեցրել ՌԴ չորս քաղաքացու

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 14-ին, ժամը 17:48-ին տեղեկություն է ստացել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 700 մետր հեռավորության վրա քաղաքացիները հեծանվանավակով շրջվել են և գտնվում են շրջված նավակի վրա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ ջրափրկարարները ջրից դուրս են բերել և ափ մոտեցրել ՌԴ չորս քաղաքացու և հեծանվանավակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում