Քաղաքականություն

Սենատի ներկայացուցիչներին ներկայացվել են ՀՀ-ում անվտանգային իրավիճակը և խաղաղության հեռանկարները. ԱՄՆ դեսպան

1 րոպեի ընթերցում

Սենատի ներկայացուցիչներին ներկայացվել են ՀՀ-ում անվտանգային իրավիճակը և խաղաղության հեռանկարները. ԱՄՆ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներ Սառա Արքինին և Դեմյան Մերֆիին հայաստանյան այցի ընթացքում ներկայացվել են Հայաստանում անվտանգային իրավիճակը և խաղաղության վերաբերյալ հեռանկարներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրել է ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը X-ի (նախկինում «Թվիթեր») իր միկրոբլոգում։

«ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակիցներ Սառա Արքինի և Դեմյան Մերֆիի կարևոր այցը այս շաբաթ: Շահագրգիռ կողմերի հետ իրենց հանդիպումներում, այդ թվում ՝ մարզերում, նրանք առաջին ձեռքից արժեքավոր կարծիքներ են լսել Հայաստանում անվտանգության իրավիճակի և խաղաղության հաստատման հեռանկարների վերաբերյալ»,- գրել է դեսպանը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում