Քաղաքականություն

Լաչինի միջանցքի վերաբացման միջազգային համատեղ ջանքերն անհրաժեշտություն են. ՀՀ ԱԳ նախարարը՝ Կիպրոսի գործընկերոջը

1 րոպեի ընթերցում

Լաչինի միջանցքի վերաբացման միջազգային համատեղ ջանքերն անհրաժեշտություն են. ՀՀ ԱԳ նախարարը՝ Կիպրոսի գործընկերոջը

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ։

«Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ հեռախոսազրույցի ընթացքում, գնահատելով գործընկերների համառ կոչերը, ընդգծեցի միջազգային համատեղ ջանքերի անհրաժեշտությունը՝ հասնելու Լաչինի միջանցքի շրջափակման անհապաղ վերացմանը, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղում 120 հազար մարդու կյանք վտանգված է և բնակչությունը էթնիկ զտման իրական սպառնալիքի առջև է կանգնած»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Միրզոյանը X-ի (նախկինում «Թվիթեր») իր միկրոբլոգում։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում