Հասարակական

Հուսով եմ՝ հնարավորություն կունենամ ողջունել Ձեզ Եվրախորհրդարանում, Լարս Պատրիկ Բերգն՝ Արցախի ԱԺ-ի նորընտիր նախագահին

1 րոպեի ընթերցում

Հուսով եմ՝ հնարավորություն կունենամ ողջունել Ձեզ Եվրախորհրդարանում, Լարս Պատրիկ Բերգն՝ Արցախի ԱԺ-ի նորընտիր նախագահին

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը շնորհավորել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, նա, մասնավորապես, նշել է.

«Շնորհավորում եմ Ձեր ընտրվելու կապակցությամբ և մաղթում հաջողություններ:

Արցախի ժողովրդի համար այս ամենածանր պահին ազգային ժողովի նախագահի պաշտոնում Ձեր ընտրվելը հույսի փարոս է, և ես կարող եմ Ձեզ վստահեցնել, որ շարունակաբար աջակցում եմ Արցախի քաղաքացիներին և ձեր ինքնորոշման իրավունքին:

Հուսով եմ, որ հնարավորություն կունենամ ողջունել Ձեզ Եվրախորհրդարանում, և եթե կարող եմ որևէ կերպ օգնել, հանգիստ կարող եք կապ հաստատել ինձ հետ»:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում