Իրանն ազատ կարձակի ԱՄՆ քաղաքացիներին՝ սառեցված ակտիվներին հասանելիություն ստանալուց հետո

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանն ազատ կարձակի երկրում բանտարկված ԱՄՆ քաղաքացիներին այն բանից հետո, երբ իրանական բոլոր սառեցված ակտիվները փոխանցվեն Թեհրանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Իրանի նախագահի վարչակազմի ղեկավարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին։

«Իրաքում իրանական ակտիվների ազատ արձակումից հետո սկսվել է Հարավային Կորեայում իրանական ակտիվների ազատ արձակման գործընթացը։ Մինչև գումարն ամբողջությամբ չփոխանցվի, ամերիկացի բանտարկյալները կմնան Իրանում», - գրել է Ջամշիդին X (նախկինում` Twitter) սոցիալական ցանցում:

Այս գրառմանը հաջորդող մեկ այլ գրառմամբ Ջամշիդին նշել է, որ «Հարավային Կորեայում անօրինականորեն պահվող ակտիվների փոխանցումից հետո» ԱՄՆ-ի և Իրանի բանտարկյալները կհեռանան միաժամանակ։

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչությունը հայտարարել է, որ Թեհրանը և Վաշինգտոնը համաձայնության են եկել բանտարկյալների փոխանակման շուրջ` «հինգը հինգի դիմաց» ձևաչափով: Գործարքի շրջանակներում Իսլամական Հանրապետությունը կստանա հարավկորեական բանկերի հաշիվներում ԱՄՆ պատժամիջոցների գործողության պատճառով սառեցված 6 միլիարդ դոլարի ակտիվների հասանելիություն:

Միջուկային գործարքից դուրս գալուց հետո Միացյալ Նահանգները պատժամիջոցներ սահմանեց Թեհրանի դեմ՝ արգելելով իրանական նավթի ութ խոշոր ներկրողներին, այդ թվում՝ Հարավային Կորեային, էներգապաշարներ գնել Իսլամական Հանրապետությունից։ Հետագայում Իրանի իշխանությունները հայտարարեցին, որ Սեուլն ԱՄՆ ֆինանսների նախարարության պահանջով սառեցրել է մոտ 7 միլիարդ դոլար, որը Թեհրանը պետք է ստանար վերջին մի քանի տարիներին նավթի մատակարարումների դիմաց։ Հարավային Կորեան չէր կարողացել այդ միջոցները փոխանցել Իրանին ԱՄՆ պատժամիջոցների պատճառով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ողջունել է այն փաստը, որ Իրանն արդեն տնային կալանքի է տեղափոխել երկրում բանտարկված ԱՄՆ քաղաքացիներին։Միևնույն ժամանակ նա հայտնել է, որ Վաշինգտոնը չի մեղմացնի Իրանի դեմ պատժամիջոցները նույնիսկ Թեհրանի կողմից հինգ ամերիկացի քաղաքացիների ազատ արձակումից հետո:

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս