ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 10-ին, ժամը 16։08-ին ահազանգ է ստացել, որ Որոտան-Շամբ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ VAZ մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ․ Մ․, ծնված 1958 թ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 5 մետր գլորվել մոտակա ձորակը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Լ. Մ․-ն տեղի ուժերով Սիսիանի բժշկական կենտրոն հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Նշվում է, որ փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը: