Պաշտոնական

Փոխվարչապետ Գրիգորյանը և ԵՄ պաշտոնավարումն ավարտող դեսպանը բարձր են գնահատել համագործակցության ձեռքբերումները

2 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Գրիգորյանը և ԵՄ պաշտոնավարումն ավարտող դեսպանը բարձր են գնահատել համագործակցության ձեռքբերումները

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը անձամբ իր և Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ԵՄ դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում, մասնավորապես, Հայաստանի համար դժվար ժամանակահատվածում, կատարված կարևոր աշխատանքի և ներդրված ջանքերի համար:

Ըստ աղբյուրի՝ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի և իր պաշտոնավարման ընթացքում ձևավորված արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով ԵՄ պատրաստակամությունը շարունակելու աջակցել Կառավարության բարեփոխումներին:

Նշվում է, որ զրուցակիցները երկուստեք բարձր են գնահատել համագործակցության արդյունքում արձանագրված ձեռքբերումները ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման ուղղությամբ: Մասնավորապես՝ ընդգծվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում իրականացված բարեփոխումները, ինչպես նաև Տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված և իրականացվող ծրագրերը, որոնք հիմնարար նշանակություն ունեն երկրի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման համար: Այս համատեքստում փոխվարչապետն ընդգծել է, որ Կառավարության համագործակցությունը Եվրոպական միության հետ արդեն մի քանի տարի ինստիտուցիոնալ բնույթ է կրում՝ տարբեր հարթակների միջոցով կողմերի միջև ապահովելով պարբերական և կառուցողական քննարկումներ ի նպաստ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման:

Կառավարությունը կսահմանի ձկնաբուծարան կառուցելու նպատակով շինթույլտվության տրամադրման նոր կարգ

Տնտեսություն

Կառավարությունը կսահմանի ձկնաբուծարան կառուցելու նպատակով շինթույլտվության տրամադրման նոր կարգ

Փաշինյանը քննարկել է Ծավ գյուղում բնակելի տներ կառուցելու հնարավորությունը և հետևել Սյունիք գյուղից Կապան տանող ճանապարհի հիմնանորոգմանը

Պաշտոնական

Փաշինյանը քննարկել է Ծավ գյուղում բնակելի տներ կառուցելու հնարավորությունը և հետևել Սյունիք գյուղից Կապան տանող ճանապարհի հիմնանորոգմանը

Վարչապետը Ճակատենի և Սրաշենի բնակիչների հետ քննարկել է գյուղատնտեսական կոոոպերատիվի ստեղծման գաղափարը

Պաշտոնական

Վարչապետը Ճակատենի և Սրաշենի բնակիչների հետ քննարկել է գյուղատնտեսական կոոոպերատիվի ստեղծման գաղափարը

Փաշինյանը սահմանամերձ Շիկահողի բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձել է գյուղի խնդիրներին ու զարգացման հեռանկարին

Պաշտոնական

Փաշինյանը սահմանամերձ Շիկահողի բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձել է գյուղի խնդիրներին ու զարգացման հեռանկարին

Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին

Պաշտոնական

Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին

Փաշինյանը Կապանում հետևել է Վաչագան գետի հունի մաքրմանը և ափամերձ ենթակառուցվածքների վերանորոգմանը

Պաշտոնական

Փաշինյանը Կապանում հետևել է Վաչագան գետի հունի մաքրմանը և ափամերձ ենթակառուցվածքների վերանորոգմանը

Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների

Պաշտոնական

Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների

Կառավարության հերթական նիստը տեղի կունենա հունիսի 14-ին

Պաշտոնական

Կառավարության հերթական նիստը տեղի կունենա հունիսի 14-ին

ՀՀ վարչապետն ու Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությունը քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր

Պաշտոնական

ՀՀ վարչապետն ու Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությունը քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին

Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Զբաղվածության ռազմավարական ծրագրի նախագիծը

Պաշտոնական

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Զբաղվածության ռազմավարական ծրագրի նախագիծը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում