Հասարակական

Սյունիքի մարզի Ծավ գյուղում բուսածածկ տարածքի հրդեհը մեկուսացվել է

1 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզի Ծավ գյուղում բուսածածկ տարածքի հրդեհը մեկուսացվել է

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 8-ին, ժամը 14։43-ին տեղեկություն է ստացել, որ Ծավ գյուղում այրվում է բուսածածկ տարածք:

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է 18:03-ին:

Սահմանվել է հերթապահություն «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի «Շիկահող» մասնաճյուղի աշխատակիցների կողմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում