Հասարակական

Ջրափրկարարները Սևանի ափ են դուրս բերել 1 կմ հեռացած երկու քաղաքացիներին

1 րոպեի ընթերցում

Ջրափրկարարները Սևանի ափ են դուրս բերել 1 կմ հեռացած երկու քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 8-ին, ժամը 16:44-ին տեղեկություն է ստացել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 1 կմ հեռավորության վրա նկատել են երկու քաղաքացու, ովքեր չեն կարողանում վերադառնալ ափ:

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ ջրափրկարարները քաղաքացիներին մոտորանավակով դուրս են բերել ափ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում