Պաշտոնական

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է անտառային հրդեհների դեմ պայքարի աշխատանքային խումբ

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է անտառային հրդեհների դեմ պայքարի աշխատանքային խումբ

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 7-ի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Հայաստանում անտառային հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, անհրաժեշտ կարողությունների գնահատման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման կանխման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով:

ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից տեղեկանում ենք, որ որոշմամբ հաստատվել է աշխատանքային խմբի կազմը: Այն կգլխավորի ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ- փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը:

Աշխատանքային խմբի ղեկավարին հանձնարարվել է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա պարբերականությամբ ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում