Հասարակական

Արցախի ԱԺ նորընտիր նախագահը հարգանքի տուրք է մատուցել Արթուր Մկրտչյանի շիրիմին

1 րոպեի ընթերցում

Արցախի ԱԺ նորընտիր նախագահը հարգանքի տուրք է մատուցել Արթուր Մկրտչյանի շիրիմին

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանն օգոստոսի 7-ին ԱԺ նախկին նախագահներ Գեորգի Պետրոսյանի, Աշոտ Ղուլյանի, Արթուր Թովմասյանի և Խորհրդարանում ներկայացված խմբակցությունների ղեկավարների ուղեկցությամբ հարգանքի տուրք է մատուցել ԼՂՀ առաջին գումարման ԳԽ նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին:

«Անկախ Արցախի պետականության կերտման առաջին իսկ օրերից, շնորհիվ իմ կուսակցական ընկեր Արթուր Մկրտչյանի, հիմք է դրվել բարոյականության սկզբունքների վրա հիմնված քաղաքականությամբ պետականություն կերտելուն: Արցախի նախագահի կողմից ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը և քաղաքական գործընկերների հորդորը ստանալուց հետո, առաջին հերթին հենց այդ մտատանջությամբ եմ տառապել՝ արդյոք կկարողանամ պահպանել Արթուր Մկրտչյանի սահմանած բարոյական արժեքների նշաձողը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նույն օրը գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում հնչեցրած ելույթի ընթացքում ասել է Դավիթ Իշխանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում