Կրասնոդարի երկրամասում հրդեհվել է էլեվատորի պահեստային շենքը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրասնոդարի երկրամասի Նովոպոկրովսկի շրջանի Կուբանսկի ավանում՝ էլեվատորի պահեստային շենքում, 2 հազար քառակուսի մետր տարածքում հրդեհ է բռնկվել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից:

«Կրասնոդարի երկրամասի Նովոպոկրովսկի շրջանի Կուբանսկի ավանում այրվում է արևածաղկի սերմերի կեղևի պահեստ։ Հրդեհի մակերեսը կազմում է 2 հազար քառակուսի մետր»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նշվում է, որ հրդեհի մարումը բարդացնում են ուժեղ քամին և չոր եղանակը: Հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները վերացնում են կրակը և փորձում կանխել հարակից շենքերի բռնկումը: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 78 մարդ և 16 միավոր տեխնիկա:

Հայերեն Русский