Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երեք մարդ վիրավորվել է, մեկը՝ զոհվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 6-ին, ժամը 12:45-ին ահազանգ է ստացել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը,դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի մոտ 16-րդ կմ-ին բախվել են «VAZ» (վարորդ՝ Ս․ Փ․, ծնված 1941 թ․) և «Chevrolet» (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1988 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Ս․ Փ․-ն տեղում մահացել է։

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «VAZ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և ուղևոր Բ․ Փ․-ին (ծնված 1955 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Վերջինս և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․Պ․-ն (ծնված 1963 թ․) և Ն․ Պ․-ն (ծնված 1988 թ․) հոսպիտալացվել են Սպիտակի բժշկական կենտրոն։

Հայերեն Русский

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը

Ռուբինյանն ու Մարագոսը կարևորել են ՀՀ-ԵՄ համագործակցության դերը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման հարցում

Լեհաստանի նախագահը կրկին Գերմանիայից փոխհատուցում է պահանջել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են թմրանյութերի նմանվող զանգվածներ, բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր