Հասարակական

Ջրափրկարարները Սևանի ափ են դուրս 150 մետր հեռացած երկու քաղաքացու

1 րոպեի ընթերցում

Ջրափրկարարները Սևանի ափ են դուրս 150 մետր հեռացած երկու քաղաքացու

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 5-ին, ժամը 19:42-ին տեղեկություն է ստացել, որ Սևանա լճի առաջին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 150 մետր հեռավորության վրա՝ ջրում, նկատել են շրջված մոտորանավակ և երկու քաղաքացու։

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնում է, որ ջրափրկարարները քաղաքացիներ Մ. Ա.-ին (ծնված 1985 թ.) և Ռ. Ս.-ին (ծնված 1985 թ.) մոտորանավակով դուրս են բերել ափ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում