ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 5-ին, ժամը 17:34-ին ահազանգ է ստացել, որ Այնթափ գյուղի 19-րդ փողոցում այրվում է խոտի դեզ և կրակը մոտենում է դեպի տան տանիք:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ գյուղի 19-րդ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:06-ին, մարվել` 20:20-ին: Այրվել է մոտ 400 հակ պահեստավորած անասնակեր։