Աշխարհի կենտրոնական բանկերը հունիսին վերադարձել են ոսկու գնումներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի կենտրոնական բանկերը 2023 թվականի հունիսին վերադարձել են ոսկու գնումներին և 55 տոննայով ավելացրել են իրենց պահուստները: Մինչ այս բանկերը երեք ամիս շարունակ վաճառում էին այդ թանկարժեք մետաղը։ Այդ մասին հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով Ոսկու համաշխարհային խորհրդի (World Gold Council, WGC) տվյալները։

Ըստ WGC-ի՝ Թուրքիան հունիսին վերադարձել է ոսկու գնումներին՝ ավելացնելով իր պահուստները 11 տոննայով։ Չինաստանը հունիսին դարձել է ոսկու ամենախոշոր գնորդը և իր պաշարներն ավելացրել է 21,2 տոննայով, Լեհաստանը՝ 14 տոննայով, Ուզբեկստանը՝ 8 տոննայով, Չեխիան՝ 3 տոննայով, Կատարը՝ 2 տոննայով, Հնդկաստանը՝ 1 տոննայով։

Ընդ որում, Ղազախստանն ու Սինգապուրը դարձել են ոսկու միակ վաճառողները՝ կրճատելով իրենց ոսկեարժութային պահուստները համապատասխանաբար 3 և 1 տոննայով:

Հայերեն Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում