Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը մինչ այսօր կապ չի հաստատել ընտանիքի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը, հուլիսի 29-ին Ադրբեջանի կողմից առևանգվելուց հետո, ընտանիքի անդամներից ոչ մեկի հետ առ այսօր կապ չի հաստատել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Ծովինար Խաչատրյանը:

«Ամեն օր մի քանի անգամ գնում ենք Կարմիր խաչի՝ Ստեփանակերտի, իսկ քույրս՝ Երևանի գրասենյակ, փորձում ենք որևէ տեղեկություն իմանալ: Մեզ ասում են, որ ոչ մի տեղեկություն չունեն: Հայտնում են, որ բանակցում են հորս տեսակցելու համար, բայց առայժմ՝ անարդյունք»,- մանրամասնել է Ծովինար Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ Կարմիր խաչի ներկայացուցիչը միայն հուլիսի 29-ի կեսգիշերին է զանգահարել և տեղեկացրել, որ Վագիֆ Խաչատրյանը գտնվում է Բաքվում՝ հիվանդանոցում, որտեղ նրան արհեստական շնչառության սարք է միացվել:

Դստեր խոսքով՝ հայրը առողջական խնդիրներ ունի: Ծովինարը մեկ անգամ ևս հորդորում է միջազգային կառույցներին արձագանքել իրենց խնդրանքներին և հորը օր առաջ վերադարձնել հայրենիք՝ կյանքը փրկելու համար:

Արցախի պետական լրատվական գործակալությունը հիշեցնում է, որ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն օգոստոսի 3-ին հաղորդագրություն է հրապարակել՝ նշելով, որ Սաբինա Ալիևան անձամբ հանդիպել է Վագիֆ Խաչատրյանին: Ըստ հաղորդագրության՝ Խաչատրյանն, իբր, «երախտագիտություն է հայտնել ադրբեջանական պետությանը վերաբերմունքի, պահման պայմանների և ընտանիքի հետ կապ հաստատելու հնարավորության համար»:

«Այնինչ, փաստորեն, ընտանիքն ընդհանրապես կապ չի ունեցել Խաչատրյանի հետ, ում նույնիսկ Կարմիր խաչը չի կարողացել այցելել հուլիսի 29-ից հետո»,- ընդգծված է «Արցախպրես»-ի հրապարակման մեջ:

Հայերեն English Русский

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի