Քաղաքականություն

Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ չեն խաղաղության համաձայնագիր կնքել ցանկացած պայմանով․ Դենիս Գոնչար

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ չեն խաղաղության համաձայնագիր կնքել ցանկացած պայմանով․ Դենիս Գոնչար

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնյան հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը պատրաստ չեն խաղաղության համաձայնագիր կնքել «ցանկացած պայմանով»։

ТАСС-ին տված հարցազրույցում ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը շեշտել է՝ Բաքվից և Երևանից եկող ազդակները շուտափույթ խաղաղության հասնելու հանձնառության մասին չեն նշանակում, որ կողմերը պատրաստ են համաձայնել ցանկացած պայմանի:

«Մենք դեռ պետք է լուծումներ գտնենք մի շարք բարդ թեմաների շուրջ», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնյան։

Նա հավելել է, որ կարևորագույն խնդիրներից է «Ադրբեջանի իրավական դաշտի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն ու համընդհանուր ճանաչված իրավունքների պահպանումը»։

«Համապատասխան տրամաբանությունը կողմերը որոշել են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի արդյունավետության փոխադարձ հաստատումից հետո: Պահանջվում է նաև համաձայնագրի իրականացմանը միջազգային աջակցության մեխանիզմ, որը կասկածի տակ չի դնի Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունը և քաղաքական անկախությունը», - նշել է Գոնչարը՝ հավելելով, որ ռուսական կողմն ակտիվորեն աջակցում է կողմերին՝ խաղաղության պայմանագրի պատրաստման հարցում։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում