Միջազգային հանրության շրջանում կա հստակ գիտակցում, որ ԼՂ-ում խորացող  հումանիտար ճգնաժամն իրական է. Վարդան Սարգսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հանրության շրջանում կա հստակ գիտակցում, որ Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամն իրական է, և մենք գործ ունենք մարդկային կյանքերի հետ, մարդկանց կյանքին սպառնացող իրական վտանգի հետ:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին օգոստոսի 1-ին լրագրողների հետ զրույցում նշեց Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:

Նա ափսոսանքով ընդգծեց, որ հումանիտար բեռի տեղափոխման հետ կապված այս պահին փոփոխություններ չկան, սակայն, նկատվում է միջազգային հանրության կողմից իրավիճակի հետ կապված մտահոգությունների և ուշադրության զգալի աճ: «Մասնավորապես, ԱՄՆ-ից, եվրոպական տարբեր կառույցներից, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններից, Ֆրանսիայի տարբեր քաղաքական կուսակցությունների կողմից ականատես ենք լինում հայտարարությունների և կոչերի: Այս ուղերձներում հիմնականում շատ հստակ և հասցեական մատնանշվում է և կոչ է արվում Ադրբեջանին բացել արդեն գրեթե ութ ամիս փակված վիճակում գտնվող Լաչինի միջանցքը և չխոչընդոտել հումանիտար բեռների տեղափոխմանը»,- շեշտեց Վարդան Սարգսյանը:

Նա անդրադարձավ նաև Արցախում տեղի ունեցող ծանր դեպքերին՝ նշելով, որ հացի հերթում մարդիկ են ուշաթափվում: «Կա սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակաս, մինչդեռ կրկին մեր հումանիտար օգնությունը՝ 19 բեռնատարներով, որտեղ կա ալյուր, որը կարող է նպաստել նրան, որ հիշյալ միջադեպը տեղի չունենան հացի հերթի մեջ, կա դեղորայք, որը կարող է այդ կարիքները հոգալ, դեռևս մնում է անշարժ, և ուղեբեռը փաստացի չի հասնում իր նպատակին»,- ընդգծեց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահներից արձագանք դեռ չկա և տեղաշարժի հետ կապված նույն իրավիճակն է:

Հայերեն English Français Русский

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

Եթե 35 տարի առաջ անկախությունը մեր ժողովրդի պատմական վճիռն էր, ապա այսօր մեր խնդիրն այդ վճիռը ամեն օր բովանդակությամբ լցնելն է. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով

Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ

Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Google-ի գլխավոր էջում այսօր Հայաստանի դրոշն է

Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ

Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Ալեն Սիմոնյան

Միջազգային բացառիկ ցուցադրություն Հայաստանի պատմության թանգարանում