ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 1-ին, ժամը 14:42-ին ահազանգ է ստացել, որ Մեծ Պարնի գյուղի մոտակա գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի երեք մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած:
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 15:23-ին, մարվել՝ 15:27-ին: