Արցախ

Ադրբեջանն արգելանքի է վերցրել ԿԽՄԿ-ի միջոցով բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող Արցախի 68-ամյա քաղաքացուն

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանն արգելանքի է վերցրել ԿԽՄԿ-ի միջոցով բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող Արցախի 68-ամյա քաղաքացուն

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով բուժման նպատակով Արցախից Հայաստանի բուժհաստատություններ տեղափոխվող անձանցից Ադրբեջանի կողմից արգելանքի է վերցվել Արցախի 68-ամյա մի քաղաքացի և անցակետից տեղափոխվել այլ վայր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Այս պահին ԿԽՄԿ ներկայացուցիչը գտնվում է մեր քաղաքացու մոտ, սակայն բանակցությունները դեռևս որևէ արդյունք չեն տվել, սպասում ենք նոր տեղեկությունների։

Նույն երթով ՀՀ տեղափոխվող մեր քաղաքացիները Գորիս քաղաքից ներկայացած ԿԽՄԿ ներկայացուցչի ուղեկցությամբ տեղափոխվել են Գորիսի բուժհաստատություն, իսկ ՀՀ-ում բուժված մեր քաղաքացիներին Արցախ վերադարձնելու երթը չեղարկվել է»,-նշել է Ներսիսյանը:

Նա հատկանշական է համարել, որ Ադրբեջանը մշտապես ամեն կերպ փորձում էր խոչընդոտել նույնիսկ ԿԽՄԿ միջոցով հիվանդներին ՀՀ տեղափոխելու գործընթացին և ամեն անգամ նոր պայմաններ էր ներկայացնում ԿԽՄԿ-ին, իսկ սա հերթական քայլն էր՝ մարդկանց մոտ ձևավորելու նույնիսկ բուժման նպատակով Լաչինի միջանցքով անցնելու մտավախություն։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում