Քաղաքականություն

Կիպրոսը դատապարտում է Լաչինի միջանցքի  շարունակվող շրջափակումը և խորապես մտահոգված է ԼՂ հումանիտար ճգնաժամով

1 րոպեի ընթերցում

Կիպրոսը դատապարտում է Լաչինի միջանցքի  շարունակվող շրջափակումը և խորապես մտահոգված է ԼՂ հումանիտար ճգնաժամով

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կիպրոսը դատապարտում է Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը և խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը հրապարակում է արել «Թվիթեր»-ի իր պաշտոնական միկրոբլոգում։ Հրապարակումն «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել է Հունաստանում, Կիպրոսում և Ալբանիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը։

«Ադրբեջանը պետք է շտապ վերացնի շրջափակումը և երաշխավորի անվտանգությունն ու տեղաշարժի ազատությունը ՝ համաձայն 2020 թվականի հրադադարի հայտարարության և Միջազգային դատարանի որոշման»,- նշված է հրապարակման մեջ։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում