Հասարակական

 ՌԴ Ռոստովի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է երկու, վիրավորվել՝ մեկ ՀՀ քաղաքացի

1 րոպեի ընթերցում

 ՌԴ Ռոստովի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է երկու, վիրավորվել՝ մեկ ՀՀ քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 23-ին, ժամը 21։10-ին ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից տեղեկություն է ստացել, որ ժամը 11։30-ի սահմաններում Ռոստովի մարզի Մատվեև Կուրգան-Մալոկիրսանովկա-Եկատերինովկա ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Nissan Elgrand» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչի հետևանքով երկու ուղևոր տեղում մահացել է (Գ. Գ., ծնված 2015 թ. և Գ. Կ., ծնված 1979 թ․), իսկ Ա. Գ.-ն (ծնված 1979 թ․) հոսպիտալացվել է Ռոստով քաղաքի բժշկական կենտրոն։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

Ըստ աղբյուրի՝ զոհերն ու տուժածը ՀՀ քաղաքացիներ են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում