Հասարակական

Փրկարարները Վայքում ձորն ընկած քաղաքացուն պատգարակով անցկացրել են գետը և, 600 մ անցնելով, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

1 րոպեի ընթերցում

Փրկարարները Վայքում ձորն ընկած քաղաքացուն պատգարակով անցկացրել են գետը և, 600 մ անցնելով, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 23-ին, ժամը 03:11-ին ահազանգ է ստացել, որ Վայք քաղաքի վերջնամասում քաղաքացին բարձրությունից ընկել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 139-րդ կմ-ի ճամփեզրյա հատվածից Ա․ Հ․-ն (ծնված 1994 թ․) ընկել է մոտ 10-12 մ բարձրությունից՝ հայտնվելով Արփա գետի ափին։

Տուժածին մոտեցման ուղիների բացակայության պատճառով փրկարարները մոտեցել են գետի հակառակ ափ, անցել գետը, տուժածին ցուցաբերել առաջին օգնություն, պատգարակով անցկացրել գետը և մոտեցրել (մոտ 600 մ) շտապօգնության ավտոմեքենային։ Ա․ Հ․-ն հոսպիտալացվել է Վայքի բժշկական միավորում, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում