Հասարակական

Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին. հուլիսի 19-23-ն ստացվել է 29 ահազանգ

1 րոպեի ընթերցում

Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին. հուլիսի 19-23-ն ստացվել է 29 ահազանգ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 19-23-ը 29 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, օձեր են նկատվել Երևանում, Մասիս, Կապան քաղաքներում, Կոշ, Լեռնաձոր, Քասախ, Պտղնի և Քանաքեռավան գյուղերում։

Ըստ աղբյուրի՝ դեպքերի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննումներ, որոնց արդյունքում հայտնաբերել են 3 լորտու տեսակի սողուն, 4 սահնօձ, 4 շահմար, 4 գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում