Հասարակական

Ալավերդիում այրված ավտոմեքենայի վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն

1 րոպեի ընթերցում

Ալավերդիում այրված ավտոմեքենայի վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացին հուլիսի 21-ին, ժամը 13։28-ին դիմել է Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատ առ այն, որ Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Ըստ աղբյուրի՝ արզվել է, որ հրդեհը բռնկվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Մ․ Կ․, ծնված 1967 թ․)․ վարորդը ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ և հոսպիտալացվել Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, այնուհետև նա տեղափոխվել է Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։04-ին, մարվել՝ 14։16-ին։ Այրվել են ավտոմեքենայի սրահը և բեռնախցիկը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում