Հասարակական

Շիրակի մարզի Հայրենյաց գյուղում այրվել է մոտ 500 հակ անասնակեր

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի Հայրենյաց գյուղում այրվել է մոտ 500 հակ անասնակեր

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 21-ին, ժամը 13:54-ին ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Հայրենյաց գյուղում այրվում է անասնակեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կուտակած անասնակեր է այրվում:

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 15:02-ին, մարվել՝ 17:36-ին: Այրվել է մոտ 500 հակ անասնակեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում