Տարածաշրջանային

Իրանը հերքել է մեղադրանքները, թե Ինդոնեզիայի կալանած լցանավի բեռը Թեհրանին է պատկանում

2 րոպեի ընթերցում

Իրանը հերքել է մեղադրանքները, թե Ինդոնեզիայի կալանած լցանավի բեռը Թեհրանին է պատկանում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նավթի նախարարությունը հայտարարել է, որ օրերս Ինդոնեզիայի կողմից կալանված լցանավի նավթն Իրանին չի պատկանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։

Հաղորդագրության համաձայն՝ Իրանի նավթի նախարարությունը հուլիսի 21-ին ծանուցել է, որ MT ARMAN 114 նավթատար լցանավի նավթն Իրանին չի պատկանում։

Ըստ գերատեսչության՝ այն մեղադրանքները, թե նավթն Իրանին է պատկանում, իրականությանը չեն համապատասխանում և Իրանի դեմ բացասական քարոզարշավի նպատակ ունեն։

MT ARMAN լցանավը տանում էր գրեթե 273 հազար մետրիկ տոննա նավթ՝ մոտ 304 մլն դոլար արժողությամբ։ Այն կալանվել է հուլիսի 7-ին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, նավի կալանման մասին Ինդոնեզիայի առափնյա պահպանության ծառայությունը հայտնել էր հուլիսի 11-ին։ Ըստ ծառայության՝Հյուսիսային Նատունայի շրջանում Կամերունի դրոշով նավարկող S Tinos լցանավից նավթ է փոխաբեռնվել Իրանի դրոշով նավարկող MTArman114լցանավ: Հաղորդվում էր, թե երկու լցանավերը փորձել են փախչել, և իշխանությունները որոշել են հետապնդել MT Arman 114 լցանավը:

Լրատվամիջոցները նշում են, որ նավի նավապետը՝ Եգիպտոսի քաղաքացի, ինչպես նաև անձնակազմի 28 անդամները և անվտանգության ծառայության սպայի ընտանիքի երեք անդամները կալանավորվել են:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում