ԱՆԻՖ-ը հիմնադրման պահից մոտ 3,5 տարի անց գրանցել է զուտ ֆինանսական շահույթ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսին ամփոփվել են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ԱՆԻՖ-ընկերությունների խմբի 2022 թվականի ֆինանսական արդյունքները, որոնք հասանելի են ԱՆԻՖ-ի կայքում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՆԻՖ-ի սեփական կապիտալն այս պահին կազմում է 6 միլիարդ 883 միլիոն դրամ (17,8 միլիոն ԱՄՆ դոլար), իսկ անցած մեկ տարվա ընթացքում գրանցած զուտ շահույթը՝ ավելի քան 1 միլիարդ 760 միլիոն դրամ( մոտ 4,6 միլիոն ԱՄՆ դոլար)։

Ի թիվս այլ արդյունքների, գնահատման համաձայն, 2022 թվականի հուլիսին գործարկումից ի վեր ԱՆԻՖ-ի և Էյր Արաբիա ընկերության համատեղ ձեռնարկության՝ ազգային ավիափոխադրող Ֆլայ Արնա ընկերության բաժնետոմսերի շուկայական արժեքը էական աճ է գրանցել` հասնելով մոտ 27 միլիոն ԱՄՆ դոլարի, զգալի տնտեսական արդյունք գրանցելով ԱՆԻՖ-ի միակ բաժնետեր Հայաստանի Հանրապետության համար։

ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը մեկնաբանելով այս արդյունքները նշել է.

«Իր գոյության ընդամենը 3,5 տարում, որի ընթացքում Հայաստանն անցել է բազմաթիվ փորձություններով, ԱՆԻՖ-ը գրանցել է զուտ շահույթ։ Արաբական Միացյալ Էմիրությունների Մասդար ընկերության հետ մեր համատեղ ծրագրի՝ «Այգ-1» 200 Մվտ հզորության արևային կայանի շինարարությունը նախատեսում ենք սկսել այս տարեվերջին, ինչը կլինի ԱՆԻՖ-ի այս տարվա ևս մեկ ձեռքբերումը։ Մենք ակնկալում ենք տեղական և արտասահմանյան գործընկերների հետ արդյունավետ համագործակցության շարունակություն՝ նպաստելով Հայաստանի տնտեսության ամրապնդմանը և դիվերսիֆիկացիային»։

Հայերեն English Русский

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը

ԱՄՆ-ն տիեզերական տարածքի վերահսկման համար սպառազինության համակարգեր ունի. Թրոյ Մեյնք

Սեպտեմբերի 15-ի միջոցառումների անոնս