Հասարակական

Պաշտպան Անահիտ Մանասյանը չհայտարարված այց է իրականացրել ՀՀ ԱԱԾ ձերբակալված անձանց պահելու վայր

1 րոպեի ընթերցում

Պաշտպան Անահիտ Մանասյանը չհայտարարված այց է իրականացրել ՀՀ ԱԱԾ ձերբակալված անձանց պահելու վայր

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության շրջանակներում չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության համակարգում գործող ձերբակալված անձանց պահելու վայր (ՁՊՎ):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ուսումնասիրվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակը, պահման և սանիտարահիգիենիկ պայմանները, բժշկական օգնությանն ու սպասարկամանն առնչվող հարցեր, ՁՊՎ-ում վարվող հաշվառման մատյանները և անհրաժեշտ այլ փաստաթղթերը, ինչպես նաև ՁՊՎ-ի անձնակազմի աշխատանքային պայմանները։

Ըստ աղբյուրի՝ Պաշտպանի այցելությունները քրեակատարողական հիմնարկներ և ազատությունից զրկման այլ վայրեր կրում են շարունակական բնույթ: Այցերի արդյունքներն ամփոփվելու են և պետական իրավասու մարմիններին ներկայացվելու են համակարգային խնդիրների վերաբերյալ լուծումների առաջարկներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում