Հասարակական

Սևանա լճում 84-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել

1 րոպեի ընթերցում

Սևանա լճում 84-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 16-ին, ժամը 13:15-ին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի հանգստյան գոտիներից մեկի մոտակայքում՝ լճում, նկատվում են ռետինե նավակ և քաղաքացի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզական խումբը:

Ըստ աղբյուրի՝ ջրասուզակները «Ժայռ» լողափում՝ ափից մոտ 30 մետր հեռավորության վրա, հայտնաբերել են քաղաքացուն և տեղի ուժերի հետ վերջինիս դուրս բերել ափ․ շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են Լ․ Ղ․-ի (ծնված 1939 թ․) մահը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում