Հասարակական

Ջրային մոտոցիկլետով Սևանա լճի ափից հեռացած ՌԴ քաղաքացին հայտնաբերվել է. ջրային մոտոցիկլետի վառելիքը վերջացել էր

2 րոպեի ընթերցում

Ջրային մոտոցիկլետով Սևանա լճի ափից հեռացած ՌԴ քաղաքացին հայտնաբերվել է. ջրային մոտոցիկլետի վառելիքը վերջացել էր

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը hուլիսի 15-ին, ժամը 21:02-ին տեղեկություն է ստացել, որ ժամը 19։00-ի սահմաններում Սևանա լճի տարածքում գտնվող հանգստյան գոտիներից մեկում քաղաքացին ջրային մոտոցիկլետով դուրս է եկել լիճ և չի կարողանում վերադառնալ ափ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Ջրափրկարարները Սևանա լճում մոտորանավակով իրականացրել են որոնողական աշխատանքներ. կիրառվել է նաև անօդաչու թռչող սարք:

Ըստ աղբյուրի՝ որոնողական աշխատանքներ են ծավալվել նաև Գավառ քաղաքի ափամերձ հատվածներում:

Ժամը 23։20-ին տեղեկություն է ստացվել, որ ՌԴ քաղաքացի Ն. Չ.-ն հայտնաբերվել է «Նոյ Լենդ Ռեզորթ» հանգստյան գոտու մոտակայքում՝ լճում (ափից մոտ 400 մ հեռավորության վրա)։

Նշվում է, որ պարզվել է, որ ջրային մոտոցիկլետի վառելիքը վերջացել է, և քաղաքացին չի կարողացել վերադառնալ ափ։

Քաղաքացին տեղի ուժերով դուրս է բերվել Նորաշեն գյուղի ափամերձ հատված։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում