Արցախի ապաշրջափակման պահանջով Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի և ՌԴ դեսպանատան առջև ցույցեր կկազմակերպվեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի և Ռուսաստանի դեսպանատան մոտ ցույցեր կանցկացվեն Արցախի շրջափակումը դադարեցնելու պահանջով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը։

«Յոթ ամսից ավելի է, ինչ Արցախը շրջափակման մեջ է՝ մեր ազգակիցներն ապրում են ծանրագույն ճգնաժամի ծայրահեղ պայմաններում։ Պահը օրհասական է և ճակատագրական։

Քույրեր և եղբայրներ, պետք է, անհրաժեշտ է կանգնել Արցախի մեր հայրենակիցների թիկունքին։ Սիրելիներս, դիմում եմ յուրաքանչյուրիդ՝ Մայր Հայրենիքում հյուրընկալված սփյուռքի մեր հայրենակիցներին, հայաստանյան բոլոր հասարակական կառույցներին, հասարակական-քաղաքական գործիչներին, քաղաքացիներին և, հատկապես, 2020թ. պատերազմի պատճառով տեղահանված և Հայասատանում ժամանակավորապես ապաստանած արցախցիներին, մեր մայրերին ու քույրերին՝ միացե՛ք ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի նախաձեռնած խաղաղ և ապաքաղաքական հավաքներին։

Միասի՛ն տեր կանգնենք և պայքարենք Արցախը փրկելու, հայկական պահելու համար։

Հաստատակամորեն կանգնենք շրջափակման պայմաններում պայքարող մեր հարազատների կողքին և ապացուցենք, որ Արցախը մենք ենք, Արցախը չի կարող չլինել հայկական։

Վաղը ՀՀ-ում ԱՀ Կառավարության օպերատիվ շտաբում (Երևան, Աբովյան 9), ժամը 12:00-ին տեղի կունենա բաց քննարկում. մեր հավաքների մեկնարկը հուլիսի 17-ն է։

Հանդիպում ենք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև (Պետրոս Ադամյան 14): Մեր պահանջը ներկայացնելուց հետո, կշարժվենք դեպի Հայաստանում ՌԴ դեսպանատուն (Սուրբ Գրիգոր Լուսավորչի 13):

Կոչ ենք անում միանալ մեր պահանջատիրությանը և տեր կանգնել Արցախին։

Մենք պարտավոր ենք, մենք այլ ելք չունենք»,- ասվում է հայտարարությունում։

Հայերեն Русский

Լիլիթ Մակունցը հանդիպել է ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարի հետ

Թավրիզ-Երևան չվերթերը օգոստոսի 20-ից կվերականգնվեն

Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավարին արտաքսել են ՌԴ-ից

Երևանում նվազել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը

ՍԱՏՄ-ն կասեցրել է Բերդավանում գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Թեհրանը հայտարարել է, որ Իրանի և Օմանի միջև ծովային տարանցիկ երթուղու վերաբերյալ բանակցությունները շարունակվում են

«Դրածո միջնորդների» սխեմաներ․ ԿԲ-ն քաղաքացիներին հորդորում է զգոն լինել

«Պրեմիում» ապրանքանիշի մոխիտոյի համով ըմպելիքի արտադրությունը կասեցվել է․ ՍԱՏՄ

ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում քննարկվում է Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը

Սուրեն Պապիկյանն ու Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը քննարկել են Հայաստան-Հնդկաստան ռազմատեխնիկական գործակցությանը վերաբերող հարցեր