Հասարակական

Փրկարարները 74-ամյա քաղաքացու դին դուրս են բերել Արզնի-Շամիրամ ջրանցքից

1 րոպեի ընթերցում

Փրկարարները 74-ամյա քաղաքացու դին դուրս են բերել Արզնի-Շամիրամ ջրանցքից

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 13-ին, ժամը 13:00-ին տեղեկություն է ստացել, որ Նոր Հաճն քաղաքի կամրջի մոտակա ջրանցքում դի է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Նշվում է, որ փրկարարները Գետամեջ գյուղի 21-րդ փողոցի վերջնամասում՝ Արզնի-Շամիրամ ջրանցքից դուրս են բերել քաղաքացի Լ. Բ.-ի (ծնված 1949 թ․) դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում