Պաշտոնական

Ստեղծվել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով

1 րոպեի ընթերցում

Ստեղծվել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 12-ի որոշմամբ՝ ստեղծվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով և հաստատվել է դրա անհատական կազմը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից։

Հոբելյանական հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

ՀՀ վարչապետը հոբելյանական հանձնաժողովին հանձնարարել է քառամսյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիրը` ծախսերի նախահաշիվները համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում