Փոխվարչապետ Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է «Կանաչ Հայաստան» քաղաքականության երկխոսության հարթակի 3-րդ հանդիպումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Կանաչ Հայաստան» քաղաքականության վերաբերյալ երկխոսության հարթակի երրորդ հանդիպումը: Քննարկմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների, շահագրգիռ պետական, մասնավոր եւ ակադեմիական կառույցների ներկայացուցիչներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից, միջոցառման նպատակն է եղել վեր հանել Հայաստանում մթնոլորտայինօդի որակի բարելավման հետ կապված խնդիրները, այդ թվում՝ մթնոլորտային օդի մշտադիտարկման համալիր համակարգի ներդրման անհրաժեշտությունը:

Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ փոխվարչապետ Խաչատրյանը բարձր է գնահատել Կառավարության եւ միջազգային գործընկերների միջեւ ձեւավորված՝ «Կանաչ Հայաստան» քաղաքականության վերաբերյալ բարձր մակարդակի երկխոսության հարթակի կարեւորությունը՝ որպես երկրի կայուն զարգացման օրակարգի առաջմղման կարեւոր խթան։ Անդրադառնալով մթնոլորտային օդի մշտադիտարկման համալիր համակարգի ներդրման անհրաժեշտությանը՝ փոխվարչապետը նկատել է․ «Մենք ամեն օր առնչվում ենք մեծածավալ տվյալների հետ, որոնց հավաքագրումը եւ օգտագործումը որոշումների կայացման գործընթացում չափազանց կարեւոր է: Այս տեսանկյունից մթնոլորտային օդի մոնիտորինգի համալիր համակարգի առկայությունը եւս էական նշանակություն ունի: Այն մեզ հասանելիություն կտա ճշգրիտ տվյալների՝ հնարավորություն տալով համակողմանի պատկերացում կազմել ինչպես օդի աղտոտման աղբյուրների, այնպես էլ դրանց բնույթի եւ ազդեցության վերաբերյալ, ինչն էլ առաջնային է փաստահենք կարգավորումներ մշակելու եւ թիրախային միջամտություններ իրականացնելու տեսանկյունից»:

Նշվում է, որ քննարկման մասնակիցները մտքեր են փոխանակել նաեւ մթնոլորտային օդի պահպանության՝ բարեփոխված օրենսդրական եւ քաղաքականության շրջանակի, օդի աղտոտման կետային աղբյուրների կառավարման հետ կապված խնդիրների, ինչպես նաեւ օդի որակի բարելավման ճանապարհային քարտեզի վերաբերյալ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ավարտին Տիգրան Խաչատրյանը բարձր է գնահատել բոլոր գործընկերների եւ շահակիրների ջանքերն ու պատրաստակամությունը` մեկտեղել իրենց գիտելիքները, փորձն ու ռեսուրսները ի նպաստ «կանաչ» օրակարգի առաջմղմանը:

Հայերեն فارسی Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան