Մշակույթ

Աշխարհահռչակ դիրիժոր Գուստավո Դուդամելը հրավիրվել է Երևան

1 րոպեի ընթերցում

Աշխարհահռչակ դիրիժոր Գուստավո Դուդամելը հրավիրվել է Երևան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանն աշխարհահռչակ դիրիժոր Գուստավո Դուդամելին հրավիրել է Երևան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքապետարանից հայտնում են, որ Լոս Անջելեսի «Hollywood bowl»-ում կայացած համերգից հետո տեղի է ունեցել Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, աշխարհահռչակ դիրիժոր Գուստավո Դուդամելի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանի նախատեսված հանդիպումը:

Քննարկվել են մաեստրո Դուդամելի և Վենեսուելայի Սիմոն Բոլիվար երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի՝ Երևանում հաջորդ տարի կայանալիք հյուրախաղերի հետ կապված հարցերը:

Հանդիպման ընթացքում Գոշ Սարգսյանն ականավոր երաժշտին է փոխանցել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի պաշտոնական հրավերը՝ Երևանում անցկացվելիք միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում բացօթյա համերգային ծրագրով հանդես գալու առաջարկով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում