Մշակույթ

Երևանում տեղի է ունեցել Կիրակոս Գույումջյանի «Իմ երթը երկաթի հետ» գրքի շնորհանդեսը

2 րոպեի ընթերցում

Երևանում տեղի է ունեցել Կիրակոս Գույումջյանի «Իմ երթը երկաթի հետ» գրքի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում տեղի է ունեցել գրող, գործարար Կիրակոս Գույումջյանի «Իմ երթը երկաթի հետ» գրքի շնորհանդեսը՝ Հայաստանի գրողների միության հովանավորությամբ։

MXO_9193.JPG (742 KB)

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառմանը մասնակցել են Գրողների միության անդամներ, դիվանագետներ, մշակութային, կրոնական գործիչներ։

Շնորհանդեսի ընթացքում գրքից իրենց ստացած տպավորություններով են կիսվել Հայաստանի գրողների միության նախագահյ Էդվարդ Միլիտոնյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Հովհաննես Ալեքսանյանը, գրող Սագո Արյանը և դեղագործ Հակոբ Նալբանդը։

MXO_9614.JPG (607 KB)

MXO_9418.JPG (808 KB)

MXO_9663.JPG (503 KB)

Շնորհանդեսի ընթացքում ցուցաօիօօդրվել են Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայագիտական կենտրոնի տեսուչ Ահարոն Շխրըտմյանի, «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանի, «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանի, հրապարագիր Կարպիս Մինասյանի տեսաուղերձները։

MXO_9376.JPG (644 KB)

Միջոցառման ավարտին կատարվել է գինեձոնի արարողություն։

MXO_9715.JPG (690 KB)

Կիրակոս Գույումջյանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1972 թվականին տեղափոխվել է Քուվեյթ։ 1982 թվականին Քուվեյթում հիմնել է Metal Center ընկերությունը, որը գործում է մինչ օրս։ 2003 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ պարգևատրվել է «Ներսես Շնորհալի» բարձր շքանշանով՝ որպես գնահատանք Հայաստանում և Արցախում նրա ունեցած բազմաթիվ ծառայությունների։

2023 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա ձեռամբ պարգևատրվել է «Ասպետ» շքանշանով: Գույումջյանը հանդես է գալիս նաև վերլուծական հոդվածներով, որոնք լույս են տեսնում արաբական և հայկական լրատվամիջոցներում։

MXO_9158.JPG (662 KB)

MXO_9789.JPG (544 KB)

MXO_9808.JPG (568 KB)

MXO_9832.JPG (751 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում