Քաղաքականություն

Անհրաժեշտ են լրացուցիչ միջազգային ջանքեր և գործողություններ Ադրբեջանի կողմից ԼՂ-ի շրջափակումը վերացնելու համար․ ԱԳՆ խոսնակ

1 րոպեի ընթերցում

Անհրաժեշտ են լրացուցիչ միջազգային ջանքեր և գործողություններ Ադրբեջանի կողմից  ԼՂ-ի շրջափակումը վերացնելու համար․ ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելուց ի վեր Ադրբեջանը` հակառակ Միջազգային դատարանի որոշման, բազմիցս արգելել է անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տեղաշարժը՝ ներառյալ բժշկական տարհանումը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Թվիթեր»-ի իր էջում այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակԱնի Բադալյանը։

«Անհրաժեշտ են լրացուցիչ միջազգային ջանքեր և գործողություններ Լեռնային Ղարաբաղի 7-ամսյա շրջափակումը վերացնելու և էթնիկ զտումները կանխելու համար»,- գրել է Բադալյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում