Հասարակական

Նուբարաշենի աղբավայրում մոտ 3000 քմ հատվածում այրվել է աղբ

1 րոպեի ընթերցում

Նուբարաշենի աղբավայրում մոտ 3000 քմ հատվածում այրվել է աղբ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նուբարաշենի աղբավայրում, հուլիսի 10-ի ժամը 18։45-ի դրությամբ, աշխատանքները դադարեցվել են։ Մոտ 3000 քմ հատվածում այրվել է աղբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայրում աշխատանքներ են իրականացրել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը, Երևանի քաղաքապետարանի 1 ջրատար և 1 տրակտոր:

Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 9-ին, ժամը 07:12-ին:

Հուլիսի 8-ին, ժամը 22։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում