Տնտեսություն

Այցելությունների դինամիկան այսպես պահպանելու դեպքում տարեվերջին կունենանք 2 մլն այցելություն. Զբոսաշրջության կոմիտեի սպասումները

2 րոպեի ընթերցում

Այցելությունների դինամիկան այսպես պահպանելու դեպքում տարեվերջին կունենանք 2 մլն այցելություն. Զբոսաշրջության կոմիտեի սպասումները

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստան ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արդեն այցելել է 1 մլն զբոսաշրջիկ։ Այս ցուցանիշը 30 տոկոսով ավելին է նախաքովիդյան ժամանակաշրջանի՝ 2019 թվականի առաջին կիսամյակի համեմատ։ Հայաստան ամենաշատ այցելությունները եղել են Ռուսաստանից՝ 52 տոկոս, Վրաստանից՝ 11 տոկոս, Իրանից՝ 6 տոկոս։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը նշեց, որ այս ցուցանիշը տարբեր ուղղություններով տարվող աշխատանքի արդյունք է։ Հայաստանն ակտիվ մասնակցություն է ունենում միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին, Զբոսաշրջության կոմիտեն աշխատում է ավիաընկերությունների հետ, կազմակերպում է լրագրողների, բլոգերների այցեր Հայաստան, միջազգային մեդիա հարթակներում, սոցիալական ցանցերում ապահովում է Հայաստանի մասին պատմող նյութերով։

«Մենք աշխատում ենք ամենատարբեր ուղղություններով։ Մեր ուշադրության առանցքում են եվրոպական, արաբական երկրները։ Ակտիվ աշխատում ենք Իտալիայի, Ֆրանսիայի հետ։ Առաջիկայում մասնակցելու ենք Ֆրանսիայում կայանալիք միջազգային ցուցահանդեսին։ Հիմա գտնվում ենք զբոսաշրջիկային սեզոնի ակտիվ փուլում, այցելությունների դինամիկան այսպես պահպանվելու դեպքում ակնկալում ենք, որ տարվա վերջին 2 մլն այցելություն կունենանք»,-ասաց Սիսիան Պօղոսեանը։

Որոշ եվրոպական երկրներ Հայաստանը չեն դիտարկում անվտանգ երկիր և խորհուրդ չեն տալիս իրենց քաղաքացիներին այցելություն կազմակերպել այդ ուղղությամբ։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Հայաստանի համապատասխան կառույցների կողմից։ Սիսիան Պօղոսեանը տեղեկացրեց, որ ԱԳՆ-ի հետ աշխատում են այդ ուղղությամբ, հանդիպումներ են անցկացնում նաև դեսպանությունների հետ։

«Արդեն կամաց-կամաց փոփոխություններ տեսնում ենք, որպես օրինակ՝ ներկայացնեմ Գերմանիան։ Իրենց կայքում արդեն փոխել են մոտեցումը, բայց դեռ ունենք այլ եվրոպական երկրներ, որտեղ այդ խնդիրը կա և աշխատում ենք այդ ուղղությամբ»,-հավելեց Սիսիան Պօղոսեանը։

Գյումրիում մեկնարկեց պանրխաշի փառատոնը

Տուրիզմ

Գյումրիում մեկնարկեց պանրխաշի փառատոնը

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

Տնտեսություն

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

Հունաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Սալոնիկի առևտրի միջազգային ցուցահանդեսի տնօրենների խորհրդի նախագահի հետ

Տնտեսություն

Հունաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Սալոնիկի առևտրի միջազգային ցուցահանդեսի տնօրենների խորհրդի նախագահի հետ

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Տնտեսություն

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Եվրոպական ինդեքսներ- 19/07/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ- 19/07/24

Ամերիկյան ինդեքսները նվազել են- 19/07/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսները նվազել են- 19/07/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են- 19/07/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են- 19/07/24

Նավթի գները նվազել են - 19/07/24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են - 19/07/24

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Տնտեսություն

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Հայաստանի ֆոնդային բորսան առևտրի ծավալներով դարձել է առաջատարներից մեկը ԵԱՏՄ-ում

Տնտեսություն

Հայաստանի ֆոնդային բորսան առևտրի ծավալներով դարձել է առաջատարներից մեկը ԵԱՏՄ-ում

ՀՀ ՍԱՏՄ-ն գործադրում է բոլոր ջանքերը ՌԴ պտուղ-բանջարեղեն արտահանող 16 ընկերությունների հետ կապված իրավիճակն արագ կարգավորելու համար

Տնտեսություն

ՀՀ ՍԱՏՄ-ն գործադրում է բոլոր ջանքերը ՌԴ պտուղ-բանջարեղեն արտահանող 16 ընկերությունների հետ կապված իրավիճակն արագ կարգավորելու համար

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում