Բայդենն Էրդողանին հայտնել է, որ Թուրքիային F-16-երի մատակարարումը բխում է ԱՄՆ-ի շահերից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուլիսի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-16 կործանիչների մատակարարումը բխում է ամերիկյան շահերից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Բայդենի ինքնաթիռում՝ Մեծ Բրիտանիա ուղևորվելիս, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Ըստ պաշտոնյայի՝ Բայդենը վերահաստատել է Թուրքիային F-16-եր մատակարարելու գործընթացին իր աջակցությունը։

«Նախագահ Բայդենը հետևողական կերպով հստակ ասել է, որ իր համոզմամբ՝ Դաշինքի և ԱՄՆ-Թուրքիա երկկողմ հարաբերությունների համար այս վաճառքն առաջ տանելն իմաստ ունի, բխում է մեր շահերից», - նշել է Սալիվանը։

Սալիվանը նաև հայտնել է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը և պայմանավորվել են հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա հուլիսի 11-12-ը Վիլնյուսում: Կողմերը նաև քննարկել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը։

Բայդենն Էրդողանին հայտնել է, որ կցանկանար հնարավորինս շուտ Շվեդիային ողջունել ՆԱՏՕ-ում։

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս